
ՌԴ խաղաղապահները ԼՂ-ում ռազմական գործողությունների մասին իմացել են դրանց մեկնարկից մի քանի րոպե առաջ. Մարիա Զախարովա
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է լուրերն, ըստ որի՝ ռուս խաղաղապահները տեղյակ են եղել Ադրբեջանի «հակաահաբեկչական գործողությունների մասին»։
Զախարովան հայտնել է, որ տեղեկությունը ռուսական զորախմբին է փոխանցվել ռազմական գործողությունների մեկնարկից մի քանի րոպե առաջ։
«Լրատվամիջոցները տեղեկություններ են տարածում այն մասին, թե, իբր, ադրբեջանական կողմը նախապես զգուշացրել է ռուս խաղաղապահներին Լեռնային Ղարաբաղում այսօրվա «հակաահաբեկչական գործողության» մասին։ Դա չի համապատասխանում իրականությանը։ Տեղեկությունը ռուսական զորախմբին է փոխանցվել ռազմական գործողությունների մեկնարկից մի քանի րոպե առաջ»,- նշել է Զախարովան։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել