HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ֆրանսիան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստ է պահանջում ԼՂ-ում Բաքվի գործողությունների առնչությամբ

Ֆրանսիան խստագույնս դատապարտում է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում ծանր զինատեսակների կիրառմամբ ռազմական գործողություն սկսելը, այդ թվում՝ բնակեցված տարածքներում։

«Ոչ մի պատրվակ չի կարող արդարացնել նման միակողմանի գործողությունը, որը սպառնում է հազարավոր խաղաղ բնակիչների, որոնք արդեն տուժել են ամիսներ շարունակ ապօրինի շրջափակումից և հակասում են միջազգային հանրության ջանքերին՝ հասնելու բանակցությունների միջոցով կարգավորման»,- նշված է Ֆրանսիայի ԱԳՆ հաղորդագրության մեջ:

Ֆրանսիան Ադրբեջանին կոչ է անում անհապաղ դադարեցնել հարձակումը և վերադառնալ միջազգային իրավունքին։ Պաշտոնական Փարիզը նաեւ հայտարարում է, որ Ադրբեջանին միանձնյա պատասխանատու կհամարի Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության ճակատագրի համար։

«Ֆրանսիան պահանջում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստ՝ սերտորեն համագործակցելով իր եվրոպացի և ամերիկացի գործընկերների հետ՝ այս անընդունելի հարձակմանը ուժեղ պատասխան տալու համար՝ համարժեք այն վտանգներին, որոնք այն ներկայացնում է տարածաշրջանի անվտանգության համար»,- նշված է արտաքին գերատեսչության հաղորդագրության մեջ։

Լուսանկարում՝ Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոննան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter