
Եղցահող համայնքը հայտնվել է Ադրբեջանի անմիջական թիրախում, բնակիչներին տարհանելու հնարավորություն չկա. Արցախի ՄԻՊ
Շուշիի շրջանի Եղցահող համայնքը՝ ընդհանուր 150 բնակչով, հայտնվել է ադրբեջանական կողմի անմիջական թիրախում։ Ադրբեջանական զինված ուժերը ավերել են համայնքի դպրոցը: Բնակիչներին տարհանելու հնարավորություն չկա, նրանք ամբողջությամբ շրջապատված են: Այս մասին թվիթերյան իր էջում գրել է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել