HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կառավարության շենքի դիմաց զանգվածային անկարգություններ կազմակերպելու և մասնակցելու առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ

ՀՀ ՆԳՆ ոստիկանության  Երևան քաղաքի վարչությունից ստացվել է հաղորդում այն մասին, որ 2023թ. սեպտեմբերի 19-ին Երևան քաղաքի Հանրապետության հրապարակում՝  Կառավարական տուն 1 հասցեի դիմաց, ժամը 18։00-ի սահմաններում, տեղի ունեցած հավաքի կազմակերպիչների կողմից  զանգվածային անկարգություններ կատարելու հրապարակային կոչեր հնչեցնելուց հետո, նրանց կազմակերպմամբ, հավաքի մասնակիցները մոտեցել են  Կառավարական տուն 1 հասցեում գտնվող ՀՀ կառավարության շենքի մուտքին  և, չենթարկվելով ոստիկանների կողմից ներկայացված օրինական պահանջին, սկսել են հասարակական անվտանգությանն սպառնացող զանգվածային անկարգություններ: Դրանք զուգորդվել են ծառայություն իրականացնող ոստիկանության աշխատակիցների նկատմամբ բռնությամբ՝ ոտքերով և ձեռքերով հարվածներ  հասցնելով և նրանց ուղղությամբ տարբեր առարկաներ նետելով։ Հայտնում է Քննչական կոմիտեն:

«Ստացված հաղրոդման առթիվ ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննության գլխավոր վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին մասի և 328-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով։

Իրականացվում է նախաքննություն։ Ձեռք բերված, համացանցում տարածված վերաբերելի տեսագրություններն ուսումնասիրվում են։ Զանգվածային անկարգությունների կազմակերպիչներին և մասնակիցներին ձերբակալելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում վերջիններիս նույնականացնելու, ինքնությունը պարզելու նպատակով»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter