HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՌԴ խաղաղապահ զորախումբը Արցախում արձանագրել է հրադադարի խախտման բազմաթիվ փաստեր

Արցախում ռուսական խաղաղապահ անձնակազմի սեպտեմբերի 19-ի տեղեկագրում նշվում է, որ 2023 թվականի սեպտեմբերի 19-ի ժամը 12:00-ից ռուսական խաղաղապահ զորախումբը շփման գծի ողջ երկայնքով ադրբեջանական կողմից արձանագրել է հրադադարի խախտման բազմաթիվ փաստեր։

«Ռուս խաղաղապահները կազմակերպել են Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության տարհանումը ամենավտանգավոր շրջաններից և բուժօգնություն ցուցաբերել տուժած քաղաքացիներին։

Օրվա ընթացքում ռուսական խաղաղապահ զորախումբը տարհանել է 469 քաղաքացու, այդ թվում՝ 185 երեխայի։ Հատուկ նշանակության բուժկետի բուժաշխատողները օգնություն են ցուցաբերել 9 վիրավոր քաղաքացու, այդ թվում՝ 4 երեխայի։

Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը հակամարտող կողմերին կոչ է անում անհապաղ դադարեցնել կրակը, միջոցներ ձեռնարկել իրավիճակը դեէսկալացնելու և բանակցային գործընթացը շարունակելու համար»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter