HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԱՄՆ-ն կոչ է անում Ադրբեջանին անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները

Ամերիկայի Միացյալ Նահանգները Ադրբեջանին կոչ է անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողություններն ու բանակցություններ սկսել։ Այս մասին նշված է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հայտարարության մեջ:

«Միացյալ Նահանգները խորապես անհանգստացած է Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ռազմական գործողություններով և կոչ է անում Ադրբեջանին անհապաղ դադարեցնել այդ գործողությունները։ Այս գործողությունները վատթարացնում են առանց այն էլ սարսափելի հումանիտար իրավիճակը Լեռնային Ղարաբաղում և խաթարում խաղաղության հեռանկարները։ Ինչպես մենք նախկինում Ադրբեջանի համար հստակեցրել ենք, վեճերը լուծելու համար ուժի կիրառումն անընդունելի է և հակասում է տարածաշրջանում արդար և արժանապատիվ խաղաղության համար պայմաններ ստեղծելու ջանքերին:

Մենք կոչ ենք անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները և երկխոսություն սկսել Բաքվի և Լեռնային Ղարաբաղի բնակչության ներկայացուցիչների միջև»,- ասված է հայտարարության մեջ։

Reuters գործակալության փոխանցմամբ՝ Էնթոնի Բլինքենը 24 ժամվա ընթացքում կներգրավվի Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածության շուրջ արդեն իսկ ընթացող դիվանագիտական գործընթացին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter