HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՄԻՊ-ը ուժայիններին կոչ է անում ապահովել հավաքի մասնակիցների անվտանգությունը

Մարդու իրավունքների պաշտպանը կոչ է անում պետական իրավասու մարմիններին ապահովել հավաքի մասնակիցների անվտանգությունը և չկիրառել անհամաչափ ուժ: Պաշտպանն ընդգծում է, որ ֆիզիկական ուժի կամ հատուկ միջոցների գործադրումը կարող է տեղի ունենալ բացառապես օրենքով նախատեսված հիմքերի առկայության դեպքում՝ կոնկրետ իրավիճակին խիստ համապատասխան:

Պաշտպանը հորդորում է հավաքի մասնակիցներին ցուցաբերել զսպվածություն, ապահովել հավաքի խաղաղ ընթացքն ու օրենսդրությամբ սահմանված պահանջները։

ՄԻՊ ներկայացուցիչներն այժմ գտնվում են հավաքի անցկացման վայրում, Պաշտպանի հանձարարությամբ արագ արձագանքման խումբն այց է իրականացրել բուժհաստատություն:

Պաշտպանի թեժ գծի հեռախոսահամարներն են 116 և (096) 116100։

Հիշեցնենք, որ կառավարության շենքի դիմաց հարյուրավոր քաղաքացիներ են հավաքվել՝ պահանջելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Պատճառը Ադրբեջանի զինված ուժերի հարձակումն է Արցախի Հանրապետության վրա։ Կառավարության շենքի մոտ ուժայինները նաև լուսաձայնային նռնակներ են կիրառել, ինչի հետևանքով ցուցարարներ են վիրավորվել։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter