
Բժշկական օգնության են դիմել ոստիկաններ և քաղաքացիներ․ Առողջապահության նախարարություն
«Կառավարության շենքի մոտ հավաքված ցուցարարների հրահրած անկարգությունների հետևանքով բժշկական օգնության են դիմել ոստիկաններ և քաղաքացիներ»,- հայտնում է Առողջապահության նախարարությունը։
Ըստ աղբյուրի՝ տեղում ցուցաբերվել է առաջին բուժօգնություն, մի քանիսը հոսպիտալացվել են։ «Նրանք այս պահին անցնում են բժշկական անհրաժեշտ հետազոտություններ։ Առողջապահության նախարարությունը նրանց առողջական վիճակի մասին կտրամադրի լրացուցիչ տեղեկատվություն»,- նշվում է հաղորդագրության մեջ։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել