
ԼՂ 16 համայնքներից տարհանվել է ավելի քան 7000 մարդ. Արցախի ՄԻՊ
Լեռնային Ղարաբաղի Ասկերանի, Մարտակերտի, Մարտունու, Շուշիի շրջանների 16 համայնքներից տարհանվել է ավելի քան 7000 մարդ։ Այս մասին հայտնում է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։
Over 7000 people have been evacuated from 16 civilian communities of Askeran, Martakert, Martuni, Shoushi regions of Artsakh/Nagorno-Karabakh.
— Gegham Stepanyan #StopArtsakhBlockade (@Gegham_Artsakh) September 19, 2023
Պաշտպանի փոխանցմամբ՝ մի շարք համայնքների բնակիչների մասին փաստեր հավաքելն անհնար է․ կապ հաստատել հնարավոր չէ։
«Կայուն կապի և վառելիքի բացակայության պայմաններում Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը չի կարողանում պատշաճ կերպով իրականացնել փաստահավաք աշխատանքներ»,- գրել է Ստեփանյանը։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել