
Մարտերը շփման գծի երկայնքով շարունակվում են․ Ադրբեջանը կիրառում է հրթիռահրետանային միջոցներ
Մարտերը շփման գծի երկայնքով շարունակվում են։ Արցախի Հանրապետության պաշտպանության բանակը համառ դիմադրություն է ցույց տալիս տարբեր ուղղություններում առաջխաղացման փորձեր իրականացնող ադրբեջանական զինուժին: Այս մասին հայտնում է Արցախի պաշտպանության նախարարությունը։
«Ադրբեջանական զինված ուժերը շարունակում է կիրառել հրետանային ու հրթիռային միջոցներ։ Իրավիճակի հետագա զարգացման դեպքում ՊԲ մամուլի ծառայությունը հանդես կգա լրացուցիչ հաղորդագրություններով»,- ասվում է Արցախի ՊՆ հաղորդագրությունում։
Լուսանկարը՝ արխիվային / © Հետք
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել