
Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները շարունակում են դիրքային առաջխաղացման գործողությունները․ ՊԲ
Արցախի պաշտպանության բանակը հայտնում է, որ մարտերը շփման գծի երկայնքով տարբեր ինտենսիվությամբ շարունակվում են:
Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները, տարբեր զինատեսակներից կրակի ուղեկցմամբ, շարունակում են դիրքային առաջխաղացման գործողությունները՝ թիրախավորելով նաև քաղաքացիական ենթակառուցվածքներ:
Պաշտպանության բանակի ստորաբաժանումները պաշտպանողական բնույթի գործողություններով համառ դիմադրություն են ցույց տալիս Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումներին` պատճառելով կորուստներ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել