HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ստեփանակերտի մերձակայքում լսվում են հրաձգային մարտերի ձայներ

Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտի մերձակայքից բացի հրետանային արկերի ձայներից, լսվում են նաև հրաձգային զենքերի կրակոցների ձայներ, ինչը նշանակում է, որ մերձակա մարտեր են ընթանում։ Այս մասին հայտնում է «Հետքի» Ստեփանակերտի թղթակիցը։

Նրա խոսքով՝ առավոտյան ժամը 6-7-ի մոտակայքում կրակոցների ձայները դադարել էին, սակայն ժամը 8-ից սկսած՝ Ադրբեջանի զինված ուժերը կրկին սկսել են ինտնեսիվ կրակել։ 

Ավելի վաղ Արցախի պաշտպանության նախարարությունը հաղորդել էր, որ Ադրբեջանի զինված ուժերը տարբեր զինատեսակներից կրակի ուղեկցմամբ, շարունակում են դիրքային առաջխաղացման գործողությունները՝ թիրախավորելով նաև քաղաքացիական ենթակառուցվածքներ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter