
ԱՄՆ պետքարտուղարը Ալիևին կոչ է արել անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսաազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ և կոչ արել անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում։ Այս մասին Բլինքնեը գրառում է կատարել X-ի իր միկրոբլոգում։
«Շատ կարևոր է Ադրբեջանի կողմից իրավիճակի դեէսկալացիան՝ նպաստելու հակամարտության խաղաղ կարգավորմանը»,- գրել է Բլինքնեը։
I spoke to Azerbaijani President Aliyev today and urged him to immediately cease military actions in Nagorno-Karabakh. It is crucial for Azerbaijan to deescalate the situation to promote a peaceful resolution of the conflict.
— Secretary Antony Blinken (@SecBlinken) September 19, 2023
Լուսանկարը՝ Kenny Holston/The New York Times
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել