HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երկու վրաերթ՝ նույն վայրում

Հունիսի 26-ին` ժամը 21.20-ին, ոստիկանության Մեծամորի բաժնի  պահակակետից բաժնում  ահազանգ է ստացվել, որ իրենցից մոտ 50 մ հեռավորության վրա վրաերթ է տեղի ունեցել:
 
Պահակակետի ոստիկաններից մեկը նկատելով կատարվածը՝ վրաերթի ենթարկված երեխային անմիջապես պատահական ավտոմեքենայով տեղափոխել է հիվանդանոց, սակայն երեխան ճանապարհին մահացել է:
 
Հիվանդանոցից ևս ոստիկանության Մեծամորի բաժնում ահազանգ ստացվեց, որ իրենց մոտ է տեղափոխվել Մեծամոր քաղաքի բնակիչ, 2001 թ. ծնված Լևոն Թադևոսյանի  դիակը:
 
Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը` ժամը 21.00-ի սահմաններում, «Ֆոլքսվագեն Գոլֆ-3»  մակնիշի ավտոմեքենայի վարորդը Արմավիր-Մեծամոր ճանապարհի 6-րդ կմ-ին վրաերթի է ենթարկել հեծանվորդ Լևոն Թադևոսյանին:
 
Դեպքի վայրում անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել նաև իր ծառայողական պարտականությունները կատարող ճանապարհային ոստիկանության  աշխատակցին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
 
Կատարվում է նախաքննություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter