«Նրանք ուղղաթիռով տարհանում են պահանջում և ակնկալում ավելի լավ պաշտպանություն»․ Արտակ Բեգլարյան
Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը X-ի իր միկրոբլոգում հրապարակել է Ստեփանակերտի օդանավակայանի մոտ հավաքված արցախցիների լուսանկարը և գրառում կատարել․
«Հազարավո արցախցիներ ադրբեջանական ուժերի առաջխաղացմանը զուգահեռ, հատկապես հրադադարի մասին հայտարարությունից հետո, հավաքվել են ռուս խաղաղապահների գլխավոր տեղակայման վայրի մոտ։ Նրանք պահանջում են ուղղաթիռով տարհանում և ակնկալում ավելի լավ պաշտպանություն»,- գրել է Բեգլարյանը։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել