
Արցախում առնվազն 200 զոհ և ավելի քան 400 վիրավոր կա. Արցախի ՄԻՊ
Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի կողմից հավաքագրված տվյալների համաձայն՝ սեպտեմբերի 20-ի՝ ժամը 21:30-ի դրությամբ, կա առնվազն 200 զոհ և ավելի քան 400 վիրավոր։
«Քաղաքացիական բնակչության շրջանում վիրավորների թիվը գերազանցում է 40-ը, որոնցից 13-ը երեխաներ են։ Այս պահին կա 10 քաղաքացիական զոհ, որոնցից 5-ը երեխաներ են։
Մեր գրասենյակի կողմից անհայտ կորածների ճակատագիրը պարզելուն ուղղված փաստահավաք աշխատանքները շարունակվում են»,- ասված է հաղորդագրությունում։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել