
ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ ցուցարարներին բերման ենթարկելու դեպքի շրջանակներում
Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ Հանրապետության հրապարակում հավաք իրականացնող անձանց բերման ենթարկելու դեպքի շրջանակներում:
Ինչպես հայտնում են ՄԻՊ-ի գրասենյակից, բերման ենթարկված անձանց հետ տեղի կունենան առանձնազրույցներ, կուսումնասիրվեն բերման ենթարկելու հիմքերը:
Մարդու իրավունքների պաշտպանը ևս մեկ անգամ կոչ է անում հավաքի մասնակիցներին ցուցաբերել զսպվածություն և պահպանել օրենսդրությամբ սահմանված պահանջները։ Պաշտպանն ընդգծում է նաև, որ պետական իրավասու մարմինների կողմից ուժի կիրառումը պետք է համաչափ լինի:
Պաշտպանի թեժ գծի հեռախոսահամարներն են 116 և (096) 116100։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել