
Արցախում հավաքագրվում են տվյալներ զոհված և ճակատագիրն անհայտ քաղաքացիական անձանց և զինվորականների վերաբերյալ
Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը տեղեկացնում է, որ ծառայությանը կից բացազատվել է օպերատիվ շտաբ, որտեղ հավաքագրվում են ռազմական գործողությունների մասնակից և քաղաքացիական այն անձանց տվյալները, որոնց գտնվելու վայրի մասին դեռևս որևէ տեղեկություն չկա։ Հասցե` Փետրվարի 20, կառավարության շենքի առաջին հարկ։ Տեղեկատու հեռախոս` 047940300։
Արցախի Մարդու իրավունքների պաշտպանն էլ հայտնում է, որ իրականացվող փաստահավաք աշխատանքների շրջանակում հավաքագրվում են տվյալներ՝ զոհված և ճակատագիրն անհայտ քաղաքացիական անձանց և զինվորականների վերաբերյալ։
Խնդրում ենք հարազատներին տեղեկություններ ներկայացնել՝ այցելելով ԱՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ Կնունյանցների 1 հասցեով կամ զանգահարելով (047) 97 90 47 հեռախոսահամարին:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել