HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԵԱՀԿ-ն կազմակերպում է քննարկում` Հայաստանում կանանց քաղաքական մասնակցությունն ընդլայնելու վերաբերյալ

Ս.թ. հունիսի 26-ին ԵԱՀԿ երևանյան գրասենյակը կազմակերպել էր կլոր սեղան կուսակցությունների կին ներկայացուցիչների համար` փոխանակելու 2012 թ. մայիսի խորհրդարանական ընտրությունների ժամանակ ունեցած փորձը:

Մասնակիցները քննարկեցին իրենց անհատական ​​փորձը քարոզարշավի ընթացքում, ինչպես նաև քաղաքական կյանքում կանանց մասնակցության ընդլայնման ուղիները:

«Կին առաջնորդները կարևոր դեր ունեն կայուն բազմակարծ հասարակության զարգացման գործում»,- ասաց ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ժողովրդավարացման ծրագրի ղեկավար Օլիվեր ՄկՔոյը. «Հետամուտ զարգացնելու այն ձեռքբերումները, որ ունեցել ենք` մենք անդրադառնում ենք հիմնական հարցերին այն կանանց հետ, ովքեր կանոնավոր կերպ ներգրավված են քաղաքական կուսակցությունների գործունեությունում»:

Միջոցառումը կազմակերպվել էր նաև 2011 թ. դեկտեմբերին քաղաքական կուսակցություններում կանանց մասնակցության վերաբերյալ միջոցառմանն ի հաջորդում` ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) հետ համատեղ:

«Այս միջոցառումը հիանալի հնարավորություն է ԺՀՄԻԳ-ի համար` կանանց քաղաքական մասնակցության աշխատանքներում ուղղակի անդրադարձ կատարելու իր` հմտություններ զարգացնելու նախաձեռնության ազդեցությանը»,- ասաց ԺՀՄԻԳ-ի ծրագրի պատասխանատու Դիանա Դիգոլը:

Երկուսն էլ` ԵԱՀԿ երևանյան գրասենյակն ու ԺՀՄԻԳ-ը, աջակցում են Հայաստանում կանանց ավելի մեծ մասնակցությանը հասարակական կյանքում: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter