HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Միրզոյանը հանդիպել Լիտվայի ԱԳ նախարարին

Սեպտեմբերի 20-ին Նյու Յորքում ՄԱԿ ԳԱ 78-րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Լիտվայի ԱԳ նախարար Գաբրիելիուս Լանդսբերգիսի հետ: Այս մասին տեղեկացնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը։

«ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն իր լիտվացի գործընկերոջն է ներկայացրել Լեռնային Ղարաբաղում ժողովրդի դեմ Ադրբեջանի կողմից իրականացվող էթնիկ զտումների վտանգը` շեշտելով Ադրբեջանի ռազմատենչ և ագրեսիվ գործելաոճը ոչ միայն վտանգի տակ է դնում ԼՂ 120 հազար բնակչության՝ սեփական հայրենիքում ապրելու իրավունքը, այլև խաթարում է տարածաշրջանում կայունության հաստատման ջանքերին: 

Արարատ Միրզոյանը նաև շեշտել է միջազգային հանրության և մասնավորապես ԵՄ ու իր անդամ պետությունների կողմից հստակ քայլեր իրականացնելու կարևորությունը` ժողովրդավարական արժեքներ կրող, մարդու իրավունքների պաշտպանությունը գերակայություն համարող աշխարհի կողմից հստակ ուղերձ հղելու և Ադրբեջանին զսպելու նպատակով»,-նշված է հաղորդագրությունում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter