
Արցախում էլեկտրաէներգիայի մատակարարում հնարավոր չէ իրականացնել․ Արցախէներգո
Էլեկտրահամակարգը սնուցող մի շարք ենթակայաններ գտնվում են ադրբեջանական վերահսկողության տակ, ինչի պատճառով առայժմ հնարավոր չէ էլեկտրաէներգիայի մատակարարում իրականացնել։ Այս մասին հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը։
«Ներկայում Արցախէներգո ՓԲԸ-ն վթարավերականգնողական աշխատանքներ է կատարում Ստեփանակերտում։
Զուգահեռ բանակցություններ են տարվում ռուսական խաղաղապահ առաքելության հետ, որպեսզի էլեկտրաէներգիայի առկայության դեպքում ցանցում խնդիրներ չլինեն»,-նշված է հաղորդագորւթյունում։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել