HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տեղի է ունեցել Հայաստանի և Ալբանիայի ԱԳ նախարարների հանդիպումը

Սեպտեմբերի 20-ին Նյու Յորքում ՄԱԿ ԳԱ 78-րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ալբանիայի ԱԳ նախարար Իգլի Հասանիի հետ:

ԱԳՆ հաղորդագրության համաձայն՝ հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանում ստեղծված անվտանգային իրավիճակին վերաբերող հարցեր: Անդրադառնալով սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ սանձազերծված լայնածավալ ագրեսիային՝ նախարար Միրզոյանը նշել է, որ այն հաջորդում է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի՝ 9 ամիս տևած արգելափակմանը, որի նպատակը ևս ԼՂ ժողովրդին էթնիկ զտումների ենթարկելն էր։ Նախարար Միրզոյանն իր գործընկերոջ ուշադրությանն է ներկայացրել խաղաղ բնակչության և քաղաքացիական ենթակառուցվածքների թիրախավորման դեպքերը՝ ընդգծելով, որ ուժի կիրառումը պետք է միատեսակ դատապարտվի ամենուր։

Անդրադարձ է կատարվել սեպտեմբերի 21-ին ՄԱԿ Անվտանգության խորհրդի՝ Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի վերաբերյալ նախատեսվող նիստին։

Քննարկվել են նաև Հայաստանի և Ալբանիայի միջև քաղաքական երկխոսության և երկկողմ հարաբերությունների օրակարգի ընդլայնման հարցեր՝ երկուստեք արձանագրելով մի շարք ուղղություններով համագործակցությունը զարգացնելու փոխադարձ պատրաստակամությունը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter