HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սոցցանցի միջոցով ՀՀ-ում սահմանադրական կարգը բռնի տապալելու հրապարակային կոչ հնչեցնելու կասկածանքով  ձերբակալվել է Գերասիմ Ավետիսյանը

Քննչական կոմիտեն հայտնում է, որ «Տելեգրամ» սոցիալական ցանցում հրապարակվել է տեսանյութ, որտեղ քաղաքացին հրապարակայնորեն կոչ է անում զինվել մահակներով, դանակներով, բենզինի շշերով և այլ առարկաներով՝ հանրապետությունում սահմանադրական կարգը տապալելու նպատակով։ 

«Այդ կապակցությամբ ՔԿ Հատկապես կարևոր գործերով քննության գլխավոր վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով (իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը, որոնք կատարվել են հրապարակայնորեն ցուցադրվող ստեղծագործությունները կամ զանգվածային լրատվության միջոցները կամ տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով) նախաձեռնվել է քրեական վարույթ և իրականացվում է նախաքննություն։

Քրեական վարույթի շրջանակներում նշված հանցավոր արարքը կատարելու մեջ անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով ձերբակալվել է Գերասիմ Սերժիկի Ավետիսյանը։

Նախաքննությունը շարունակվում է»,- ասված է հաղորդագրության մեջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter