HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երևանում հավաքի մասնակիցների կողմից առերևույթ խուլիգանություն կատարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Քննչական կոմիտեն հայտնում է, որ սեպտեմբերի 21-ին Երևանի Մաշտոցի պողոտայի և Գրիգոր Լուսավորիչ փողոցի խաչմերուկում իրականացվող զանգվածային հավաքի ընթացքում դրա մասնակից մի խումբ քաղաքացիներ, հասարակության նկատմամբ անհարգալից կամ բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք ցուցաբերելով՝ անպարկեշտ արտահայտություններով,  համակեցության կանոնների ցուցադրաբար անտեսմամբ խաթարելով տրանսպորտի եթևեկությունը և քաղաքացիների տեղաշարժը, փորձել են խոչընդոտել նշված խաչմերուկով «Toyota Prado» մակնիշի ավտոմեքենայի երթևեկությունը, ընթացքի պահին ձեռքերով, ոտքերով, ձեռքին եղած իրերով հարվածներ հասցրել ավտոմեքենային, ինչպես նաև՝ վիճաբանության մեջ մտել հասարակական կարգը պահպանելու՝ իրենց ծառայողական պարտքը կատարող ոստիկանների հետ։

Դեպքի առթիվ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երրորդ բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասով:

Կատարվում է նախաքննություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter