HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նարեկ Ալեքսանյան

Բողոքի ցույցեր Փաշինյանի հեռացման ու արցախահայության տարհանման պահանջով (լուսանկարներ)

Արցախի վրա ադրբեջանական հարձակումից հետո Երևանում ամեն օր տեղի են ունենում բողոքի ցույցեր ու հանրահավաքներ։ Այսօր արդեն երրորդ օրն է, ինչ քաղաքացիները հավաքվում են Հանրապետության հրապարակում՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։ Այսօրվա պահանջների մեջ էր նաև արցախահայության անվտանգ տարհանման հարցը։ Ընդդիմության երեկոյան հանրահավաքի ժամանակ հայտարարվեց, որ իշխանափոխությունը խաղաղ ճանապարհով իրականացնելու համար անհրաժեշտ է իրականացնել բողոքի լայնածավալ խաղաղ ակցիաներ՝ կոլապսի ենթարկել մայրաքաղաքի երթևեկությունը, սկսել դասադուլներ ու գործադուլներ։ 

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 19-ից ադրբեջանական զինված ուժերը հարձակվել են Արցախի վրա՝ թիրախավորելով քաղաքացիական բնակչությանն ու ենթակառուցվածքները՝ բնակելի շենքեր, դպրոցներ: Կան բազմաթիվ վիրավորներ և զոհեր:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter