HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բերման է ենթարկվել «Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանը

«Մայր Հայաստան» դաշինքի հաղորդագրության համաձայն՝ բերման է ենթարկվել դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանը։

«Ինչպես երեկ բազմամարդ հանրահավաքի ժամանակ էր «Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանը կոչ արել, այսօր առավոտյան՝ 7։30-ից քաղաքացիները բողոքի անհնազանդության ակցիաներ էին իրականացնում։ Մի շարք փողոցներ առավոտյան արդեն իսկ փակ էին։

Բողոքի անհնազանդության ակցիա իրականացնելու ժամանակ բերման են ենթարկել նաև Անդրանիկ Թևանյանին։

Նա գտնվում է ոստիկանության Էրեբունու բաժանմունքում։

«Բողոքի անհնազանդության ակցիա իրականացնելիս ինձ և իմ թիմակիցներին բերման են ենթարկել ոստիկանության Էրեբունու բաժանմունք։ Կոչ եմ անում քաղաքացիներին չշեղվել բուն օրակարգից և այսօր՝ ժամը 10։00-ին, լինել Կառավարության շենքի դիմաց։ Շուտով ես էլ կմիանամ ձեզ»,- ասված է «Մայր Հայաստան» դաշինքի հաղորդագրության մեջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter