HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տեղի է ունեցել Հայաստանի և Լեհաստանի ԱԳ նախարարների հանդիպումը

Սեպտեմբերի 21-ին Նյու Յորքում ՄԱԿ ԳԱ 78-րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Լեհաստանի ԱԳ նախարար Զբիգնև Ռաուի հետ:

ԱԳՆ հաղորդագրության համաձայն՝ հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային անվտնագության և կայունության հարցերը: Անդրադառնալով սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ սանձազերծված ագրեսիային՝ նախարար Միրզոյանն ընդգծել է ԼՂ ժողովրդին էթնիկ զտումների ենթարկելու Բաքվի քաղաքականության անթույլատրելիությունը։

Լեռնային Ղարաբաղում զանգվածային ոճրագործությունների և հումանիտար աղետի կանխման համատեքստում կարևորվել է միջազգային գործընկերների արդյունավետ և հստակ քայլերի հրատապությունը։

Հանդիպման օրակարգում էին նաև հայ-լեհական երկկողմ օրակարգին, ինչպես մաև` ՀՀ-ԵՄ գործընկերությանն առնչվող հարցերը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter