
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը տեղեկացնում է, որ Երևանում այսօր ցերեկը, սեպտեմբերի 23-ին, 26-ին, 27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Սեպտեմբերի 24-ի երեկոյան ժամերին, 25-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 15-18մ/վ արագությամբ։
Մարզերում այսօր ցերեկը, սեպտեմբերի 23-ին, 26-ին առանձին շրջաններում, 24-ին, 25-ին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում նաև մառախուղ։
Սեպտեմբերի 27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևելյան 3-4մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 17-20մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
Լեռնային Ղարաբաղում այսօր և վաղը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել