HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Գալուստ Սահակյանը տխուր էր, բայց շնորհավորեց

«Ամբողջ օրը չեմ մտածում կամ գիշերներն էլ երազ չեմ տեսնում, որ ինչ որ մեկի հետ պիտի երկխոսեմ»,- այսպես արձագանքեց Գալուստ Սահակյանը լրագրողներից մեկի այն դիտարկմանը, թե ԱԺ-ի կողմից երեկ ընդունված համաներման որոշումը երկխոսության արդյունք է:

«Ինչ վերաբերում է համաներմանը, դա էլ լրագրողների աշխատանքն էր եւ մեր միջամտությամբ հասարակության մեջ տարածված այն  կարծիքը, թե համաներումը հնարավորություն է ապահովում, որ մեր հասարակության մեջ մտնեն հրեշտակներ: Համաներումը այլ կոնտեքստում պետք է արձանագրել: Դա լավ օրից չէ եւ ինչ-որ հրաշագործություն չէ, պարզապես անկախության գաղափարախոսությունն է, որ հասարակությունը եւս մեկ անգամ` հանձինս իշխանությունների եւ երկրի նախագահի, ասում է, որ անկախությունը ազգի ամենակարեւոր գործիքն է եւ անկախության համար բոլորը պիտի պայքարեն, իսկ ովքեր հանցանքի ճանապարհով են գնում, նրանց պիտի անկախությունը ների եւ հետդարձի ճանապարհ թողնի, որպեսզի պետությունը ամրանա: Համաներումը վատ երեւույթները մեր իրականությունից հանելու գաղափարախոսություն է»,- ավելացրեց Գ. Սահակյանը:

ԱԺ-ի բրիֆինգի ժամանակ, երբ վարողը հայտարարեց, որ լրագրողներն այլ հարցեր չունեն, Գալուստ Սահակյանը մի քանի վայրկյան լռելուց հետո ասաց. «Շատ տխուր եմ ինձ զգում, որովհետեւ հանրապետության տոնի հետ կապված ձեզնից որեւէ մեկը խոսք չասաց, եւ ես շնորհավորում եմ բոլորիդ այդ կապակցությամբ»:

Ըստ ՀՀԿ խմբակցության ղեկավարի` անկախությունն ազգի համար այն գործիքն է, որին հասարակության բոլոր շերտերը դեռ պատրաստ չեն հասկանալ եւ իրենց ամբողջ ապրելակերպը կապեն այդ գաղափարի հետ:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter