Անպարտելի Արմադան «Եվրո-2012»-ի եզրափակիչում է
Պորտուգալիա-Իսպանիա հանդիպումն ընդհանուր առմամբ անցավ հավասար պայքարում. եթե հիմնական ժամանակում մի փոքր ավելի նախընտրելի տեսք ունեին պորտուգալացիները, ապա ավելացված ժամանակում շատ ավելի սուր էին գործում չեմպիոնները: Սակայն այս խաղում հաղթողը որոշվեց վիճակախաղի՝ 11-մետրանոց հարվածաշարի միջոցով, ինչը, ըստ էության, տրամաբանական էր, քանի որ դաշտում խաղում էին հավասարազոր թիմեր: Հիմանական ու ավելցված ժամանակում գոլեր չեղան:
11-մետրանոցների առաջին հարվածներն էլ հետ մղվեցին Պատրիսիուի եւ Կասիլյասի կողմից, սակայն մյուս դեպքերում հարվածողները չսխալվեցին: Եվ միայն պաշտպան Բրունո Ալվեշի անհաջող հարվածը հույս պարգեւեց իսպանացիներին, ու Ֆաբրեգասն օգտագործեց իր հնարավորությունը. 4-2 հաշվով հարվածաշարում հաղթեց իսպանական անպարտելի «նավատորմը»՝ Արմադան: Չեմպիոնները նման մրցաշարերի եզրափակիչ փուլերի փլեյ-օֆ հատվածներում չեն պարտվել 2006-ից ի վեր:
Եվ այսպես՝ Ռոնալդուի թիմը վերադառնում է հայրենիք, սակայն գլուխը բարձր, որովհետեւ պորտուգալացիները հավասարը հավասարի պես խաղացին աշխարհի թիվ մեկ հավաքականի դեմ: Իսկ Իսպանիան կսպասի Գերմանիա-Իտալիա զույգի հաղթողին:
Լուս.՝ Սեսկ Ֆաբրեգասը՝ հաղթական հարվածից հետո (Getty Images)
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել