HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ավազակություն Երևանում. հափշտակվել է 5900 ԱՄՆ դոլար, ատրճանակ, բջջային 3 հեռախոս և անձնագիր

Քննչական կոմիտեն հայտնում է, որ 2023թ. սեպտեմբերի 22-ին Ոստիկանությունում քաղաքացուց ահազանգ է ստացվել այն մասին, որ սեպտեմբերի 21-ին՝ ժամը 23:30-ի սահմաններում, անհայտ անձինք՝ 3 հոգի, իրեն անսպասելի բռնության են ենթարկել՝ անկանոն հարվածներ հասցնելով դեմքին ու մարմնի տարբեր հատվածներին:

«Հետո նրանից մեկը, օգտվելով իր անօգնական, ընկած վիճակից պոկելով հափշտակել է ուսին գցված պայուսակը, ինչից հետո խումբը դիմել է փախուստի:

Նախնական տեղեկությամբ՝ պայուսակի մեջ եղել է 5900 ԱՄՆ դոլարին համարժեք գումար, 2002 թվականին ՀՀ վարչապետի կողմից պարգևատրված «Մակարով» տեսակի ատրճանակ, 3 հատ՝ տարբեր մոդելների բջջային հեռախոս և Ա.Հ-ի անձնագիրը:

Հաղորդման առթիվ ՔԿ ԵՔՔՎ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում  ՀՀ քրեական օրենսգրքի 252-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ , 338-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 456-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետերով  նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակներում Ա.Հ-ն ճանաչվել է տուժող:

Վերջինս վարույթն իրականացնող մարմնին հայտնել է, որ առերևույթ հանցագործություն կատարած անձանց դեմքերը չի տեսել, քանի որ վերջիններս եղել են կապիշինով գլխարկներով:

Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է Ա.Հ-ի պայուսակի գոտին, քրեական վարույթի համար նշանակություն ունեցող այլ իրեր և առարկաներ: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Նախաքննությունը շարունակվում է»,- ասված է հաղորդագրության մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter