HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հրապարակ». Կոնգրեսն ու Օսկանյանը

Երեկ Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքին հետևած մարդիկ արձանագրել են, որ Լևոն Տեր-Պետրոսյանը, ով սովորաբար անդրադառնում է նախորդ հանրահավաքից հետո տեղի ունեցած բոլոր կարևոր պրոցեսներին, այս անգամ շրջանցել է մի շարք կարևոր թեմաներ:

Մասնավորապես' չի խոսել նախագահական ընտրություններում իր առաջադրվելու կամ ՀԱԿ թեկնածու ունենալու մասին: Չի խոսել նաև «Հարսնաքարի» միջադեպի մասին: Եվ չի խոսել Վարդան Օսկանյանի նկատմամբ քրեական հետապնդման մասին:

Թերթը նկատում է, որ ՀԱԿ-ի ներսում այս հարցի շուրջ տարակարծություն կա. եթե Լևոն Զուրաբյանը դրա հիմքում տեսնում է քաղաքական ենթատեքստ և ըստ էության պաշտպանում է Օսկանյանին, ապա Նիկոլ Փաշինյանն Օսկանյանին համարում է հանցագործ և նրան դատելու կողմնակից է:

Փաստորեն, խոսելով ԲՀԿ-ի մասին, ՀԱԿ առաջնորդը խուսափել է ԲՀԿ ցուցակի երկրորդ դեմքի' Օսկանյանի մասին կարծիք հայտնելուց' թողնելով, որ իր կողմնակիցները շարունակեն բանավեճն այս թեմայով:

Ի դեպ, թերթի տեղեկություններով, Օսկանյանի գործում կա մի նյուանս, որի մասին լռում է և մեղադրող կողմը, և մեղադրվողը. բանն այն է, որ Հանթսմանի կողմից փոխանցված մոտ 1,2 մլն դոլարի մի մասը փոխանցվել է ոչ թե «Սիվիլիթաս» հիմնադրամի հաշվեհամարին, այլ Օսկանյանի անձնական հաշվին: Թեև, ասում են, դա պատշաճ փաստաթղթավորված է և խնդիր չի կարող առաջացնել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter