HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ադրբեջանական հարձակումից տուժել են քաղաքացիական և հասարակական նշանակության օբյեկտներ

Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հայտնում է, որ սեպտեմբերի 19-ից 20-ը Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնամասշտաբ ռազմական գործողությունների ընթացքում թիրախավորվել են նաև քաղաքացիական և հասարակական նշանակության օբյեկտներ։

Ադրբեջանական զինուժը հրթիռահրետանային և ավիացիոն միջոցներով հարվածներ է հասցրել բնակելի շինությունների, մանկապարտեզների, դպրոցների, վնասվել են նաև ավտոմեքենաներ։

Ընդ որում, դրանց մոտակայքում ռազմական որևէ օբյեկտ կամ զինտեխնիկա չի եղել։

Կապի և տրանսպորտի բացակայության, ինչպես նաև Ստեփանակերտը շրջաններին կապող ճանապարհների արգելափակմամբ պայմանավորված՝ առայժմ հնարավոր չէ ամբողջությամբ ճշտել վնասի չափը։

Լուսանկարներում` Ստեփանակերտում ադրբեջանական ագրեսիայի հետևանքով վնասված քաղաքացիական օբյեկտների մի մասն է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter