HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՊԲ-ն հանձնում է զենք-զինամթերքը․ խաղաղապահները տեսանյութ են հրապարակել

Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորախմբի գործունեությունը լուսաբանող Peacekeeper Տելեգրամի ալիքը տեսանյութ է հրապարակել Պաշտպանության բանակի (ՊԲ) զենք-զինամթերքի հանձնման գործընթացից։

«Ռուսական խաղաղապահ զորախմբի միջնորդությամբ ձեռք բերված հրադադարի պայմանավորվածությունների համաձայն՝ ռուս զինծառայողների վերահսկողության ներքո սկսվել է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի զենք-զինամթերքի հանձնումը։ Բացի դրանից, Ղարաբաղի զինված միավորումները լքում են իրենց դիրքերը՝ Եվլախում ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն։ Այսօր հանձնվել է ավելի քան 800 միավոր հրաձգային զենք, նռնակներ, ականանետներ, հակատանկային կառավարվող հրթիռներ և ձեռքի զենիթահրթիռային համալիրներ»,- նշված է խաղաղապահների հաղորդագրությունում։

Հարկ է նշել, որ Արցախի իշխանությունները Եվլախում՝ սեպտեմբերի 21-ին տեղի ունեցած հանդիպման մասին մանրամասն տեղեկություններ չեն հայտնում։

Հիշեցնենք՝ սեպտեմբերի 20-ին ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակը ամբողջությամբ պետք է լուծարվի և զինաթափվի, իսկ ռազմական տեխնիկան դուրս պետք է բերվի Ղարաբաղից և շուտափույթ ոչնչացվի։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter