
Լևոն Քոչարյանը ձերբակալվել է
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին` Լևոն Քոչարյանը, ձերբակալվել է: Այս մասին հայտնում է փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը:
«Առավոտյան ժամը 12:00-ին ոստիկանության ծառայողները, Լևոն Քոչարյանին դաժան ծեծի ենթարկելով, բերման էին ենթարկել: Լ. Քոչարյանին խոշտանգելու հանցափաստով հանցագործության մասին հաղորդում էինք ներկայացրել: Քիչ առաջ քննիչը մեզ հանձնեց ձերբակալման որոշումը, որից պարզ դարձավ, որ խոշտանգող ոստիկանները հաղորդում են ներկայացրել, որ Լ. Քոչարյանը 4 կարմիր բերետի ծեծել է:
Այս ցնդաբանության հիմքով նախաձեռնվել է քրեական վարույթ, իսկ խոշտանգման մասով տղերքը մտածում են: Սա իհարկե իրավական բեսպրիդել է: Լ. Քոչարյանը ծիծաղով մոտեցավ այս հարցին և կոչ արեց չհանձնվել ու շարունակել պայքարը:
Հ.գ. Լ. Քոչարյանի կողմից բերետներին ծեծելու տեսանյութը մեկնաբանությունում տեղադրում եմ: Քննչական կոմիտեին կոչ եմ անում դիտել այն և դիմել ակնաբույժի»,- գրել է նա:
Մեկնաբանել