HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայկական ժամանակ». Վիտալի Բալասանյանին հեռացրել են

ԼՂՀ գործող նախագահ, նախագահի թեկնածու Բակո Սահակյանի հիմնական մրցակից գեներալ Վիտալի Բալասանյանը երեկ թերթի թղթակցի հետ զրույցում հաստատել է, որ ԼՂՀ Աժ ՀՅԴ խմբակցությունից իրեն հեռացնելու որոշում է կայացվել երեկ:

Ուշագրավ է, որ դա տեղի է ունեցել ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի Ղարաբաղ այցելությունից հետո, որին այլ ուշագրավ պրոցեսներ էլ են հետևել: Բալասանյանը, սակայն, թերթի թղթակցին ասել է. «Մեր Աժ կանոնակարգ-օրենքով, որևէ մեկին իրավունք չունեն հեռացնել: Միայն ես կարող եմ դիմում գրել, մանդատից հրաժարվել: Բայց իրենք այդպիսի ծիծաղելի, սխալ, հակաօրինական որոշում են կայացրել: Ինձ ոչ մեկը չի հեռացրել և չի կարող հեռացնել»: Հիմա ի՞նչ եք անելու' հարցին Բալասանյանը պատասխանել է. «Ընտրվելու եմ հանրապետության նախագահ, ծառայելու եմ երկրին, ժողովրդին: Միանշանակ»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter