HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է Ցեղասպանության կանխարգելման հարցերով ՄԱԿ ԳՔ հատուկ խորհրդականի հետ

Սեպտեմբերի 22-ին Նյու Յորքում ՄԱԿ ԳԱ 78-րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գևորգյանը հանդիպում է ունեցել Ցեղասպանության կանխարգելման հարցերով ՄԱԿ Գլխավոր քարտուղարի հատուկ խորհրդական, ԳՔ տեղակալ Ալիս Վաիրիմու Նդերիտուի հետ: Հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը:

«Ներկայացնելով սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի արդյունքում ստեղծված իրավիճակը՝ Վահե Գևորգյանը նշել է, որ քաղաքացիական բնակչության և ենթակառուցվածքների դիտավորյալ թիրախավորմամբ ուղեկցվող ադրբեջանական հարձակումը, ինչպես նաև նախորդ 10 ամիսների ընթացքում Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակումը հստակորեն վկայում են Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի ժողովրդի էթնիկ զտումներն ավարտին հասցնելու հստակ մտադրությունը:

Այս համատեքստում կարևորվել է ցեղասպանության կանխարգելման ՄԱԿ-ի համապատասխան մեխանիզմների արդյունավետ աշխատանքը` ուղղված ԼՂ-ում զանգվածային ոճրագործությունների կանխմանը»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter