HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երևանի մետրոյում գնացք է խափանվել․ մետրոպոլիտենն անցել է մի գծանի-երկկողմանի երթևեկության

08:15-ի դրությամբ «Սասունցի Դավիթ» կայարանից «Գործարանային» կայարան ուղեհատվածում տեղի է ունեցել գնացքի տեխնիկական խափանում։ Հայտնում են Երևանի մետրոպոլիտենից։

«Ժամը 08:50-ի դրությամբ Երևանի մետրոպոլիտենն անցել է մի գծանի-երկկողմանի երթևեկության։ Այսինքն ուղևորները «Գարեգին Նժդեհ» կայարանից ուղևորվում են դեպի «Սասունցի Դավիթ» կայարան , իջնում «Սասունցի Դավիթ» կայարանում ապա նույն գծով շարունակում երթևեկությունը դեպի «Բարեկամություն» կայարան։

Իսկ «Բարեկամություն» կայարանից ուղևորները ուղևորվում են դեպի «Սասունցի Դավիթ» կայարան այնուհետ իջնում գնացքից և տեղափոխվում են մյուս գիծ՝ «Գարեգին Նժդեհ» կայարան հասնելու համար։

Խնդրում ենք ուղևորներին հետևել կայարանի հերթապահի ցուցումներին։ Պատճառված անհարմարության համար՝ հայցում ենք ուղևորների ներողամտությունը»,- ասված է հաղորդագրության մեջ։

Փրկարար ծառայության փոխանցմամբ՝ նախնական տվյալներով վագոնի առջևի ձախակողմյան անիվը վնասվել և կիսով չափ դուրս է եկել ռելսից։ Փրկարարները մետրոպոլիտենի մասնագետների հետ աշխատանքներ են իրականացնում՝ վագոնը ռելսերի վրա տեղափոխելու ուղղությամբ։ Ուղևորներն անվտանգ տարհանվել են «Սասունցի Դավիթ» կայարան։ Տուժածներ չկան։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter