
Ադրբեջանցիները Ստեփանակերտի Կրկժան արվարձանում տներ են մտել․ Արտակ Բեգլարյան
Անվտանգային բարձր ռիսկերի պատճառով Ստեփանակերտի Կրկժան (Քրքջան) արվարձանն ամբողջությամբ դատարկ է։ Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը։
«Ադրբեջանական ուժերը մոտեցել են Ստեփանակերտի այս արվարձանին և նույնիսկ մտել առաջին տներ։ Այստեղ սեպտեմբերի 21-ի հրադադարի խախտում է տեղի ունեցել։ Անվտանգային բարձր ռիսկերի պատճառով ամբողջ Կրկժանը դատարկ է»,- գրել է Բեգլարյանը։
Azerbaijani forces closely approached this suburb of Stepanakert and even entered the first houses.
— Artak Beglaryan | #StopArtsakhGenocide (@Artak_Beglaryan) September 23, 2023
The ceasefire violation of September 21 occurred here.
Entire Krkzhan is empty because of security high risks. https://t.co/twvex6ID5h
Լուսանկարը՝ հրապարակմանը կից տեսանյութից
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել