«Ժողովուրդ». ինչո՞ւ է Ծառուկյանը բարեգործական երթուղի բացել
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի սանիկ, ՀՀԿ-ական Արթուր Հարությունյանը' Պալաչը, թերթի տեղեկություններով, օրերս դիմել է ՀՀ կառավարությանը, ՏՄՊՊՀ-ին ու կապի և տրանսպորտի նախարարությանը' պահանջելով պարզել, թե ինչու է Գագիկ Ծառուկյանը միայն իրեն պատկանող 289 և 275 համարի երթուղայինների գծերին զուգահեռ բարեգործական երթուղի բացել:
Հարությունյանը նշել է, որ նույն հաջողությամբ ԲՀԿ առաջնորդը կարող էր բարեգործական երթուղի աշխատեցնել նաև Աբովյան-Երևան 267 համարի երթուղով, որը պատկանում է իր փեսա, Աբովյանի քաղաքապետ Կարո Գուլոյանին, 261-ի երթուղով, որն աշխատեցնում է ԲՀԿ-ական Հարություն Ղարագյոզյանը' Կարամելի Հարութը (այստեղ մասնաբաժին ունի նաև կապի և տրանսպորտի նախկին նախարար Մանուկ Վարդանյանը), և 0 համարի երթուղով, որը պատկանում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի թիկնապահ Կուկուին:
Թերթը փորձել է լուրը ճշտել Արթուր Հարությունյանից, սակայն նա ասել է, թե ինքը տեղյակ չէ. «Դիմեք կառավարությանը»:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել