HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է ՄԱԿ գլխավոր քարտուղարին

Սեպտեմբերի 23-ին Նյու Յորքում ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 78-րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ: Այս մասին հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը։

«Քննարկվել են Հարավային Կովկասում անվտանգությանն ու կայունությանը վերաբերող հարցեր։

Արարատ Միրզոյանը շեշտել է, որ սեպտեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ Ադրբեջանի ագրեսիան, որին նախորդել էր Լաչինի միջանցքի 9-ամսյա արգելափակումն ու ԼՂ շրջափակումը, ընդգծեց ՄԱԿ-ի և իր համապատասխան գործակալությունների՝ Լեռնային Ղարաբաղ անխափան հումանիտար հասանելիություն ունենալու կարևորությունը։

ՀՀ արտաքին գործերի գերատեսչության ղեկավարն ընդգծել է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի էթնիկ զտման և զանգվածային ոճրագործության կանխման հրամայականը»,- նշվում է հաղորդագրության մեջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter