HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հովիկ Աղազարյանին հայհոյելու համար զոհվածի հայրը կալանավորվեց. պաշտպան

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը որոշել է 2 ամսով կալանավորել զոհված զինծառայող Լևոն Գալստյանի հորը` Արմեն Գալստյանին: Ըստ Արմեն Գալստյանի պաշտպան Վահան Հովհաննիսյանի` վերջինիս կալանավորելու միջնորդությունը ներկայացվել էր Ազգային ժողովի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանին Եռաբլուրում հայհոյելու համար:

«Դրա համար հոդվածը նախատեսում է նաև տուգանք և հանրային աշխատանքներ, բայց քննիչը ներկայացրեց կալանքի միջնորդություն, իսկ դատարանը որոշեց կալանավորել Արմեն Գալստյանին»,- ֆեյսբուքյան եթերով հայտնեց փաստաբանը:

Ըստ նրա` իրավական գործընթացը պետք է լինի նաև բարոյական: «Այն, ինչ մենք տեսնում ենք վերջին օրերի և տարիների ընթացքում, ամբողջությամբ հակաբարոյական է»,- ասաց փաստաբանը:

Նա նշեց նաև, որ Արմեն Գալստյանն իր որդուն հուղարկավորել է 2 անգամ` մեկ անգամ հուղարկավորել է գոտկատեղից ներքև, մյուս անգամ` գոտկատեղից վերև: Ըստ Հովհաննիսյանի` Արմեն Գալստյանի որդու` Լևոն Գալստյանի գլուխը մինչ օրս չի հայտնաբերվել: «Եվ թրքահպատակ իշխանությունը որոշեց զոհված զինծառայողի հորը կալանքի վերցնել տուգանք պատիժ նախատեսող հոդվածով»,- ասաց փաստաբանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter