
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Բաքվին ու Երևանին մատնանշել է հրադադարի ռեժիմի պահպանման անհրաժեշտությունը
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հետ հանդիպումների ժամանակ մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղում իրավիճակի վերջին սրման կապակցությամբ և կողմերին կոչ արել խստորեն պահպանել հրադադարի ռեժիմը։
«Գլխավոր քարտուղարը մտահոգություն է հայտնել տարածաշրջանում ռազմական վերջին սրման կապակցությամբ և ընդգծել հրադադարի ռեժիմի խստիվ պահպանման կարևորությունը»,- ասված է հաղորդագրության մեջ, որը ՄԱԿ-ի գլխավորի քարտուղարի գրասենյակը տարածել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպումից հետո։
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ բանակցություններից հետո, բացի հրադադարի ռեժիմի պահպանման կոչից, ՄԱԿ-ի առաջնորդը ընդգծել է նաև «ՄԱԿ-ի աջակցությունը՝ տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության հասնելու համար բոլոր միջնորդական ջանքերին»։
Լուսանկարը՝ ՄԱԿ-ի մամուլի ծառայության
Մեկնաբանել