
ՊՆ-ն ևս մեկ անգամ հայտարարում է՝ ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումներ Լեռնային Ղարաբաղում չկան
Պաշտպանության նախարարության հաղորդմամբ՝ սեպտեմբերի 24-ին Ադրբեջանի ներքին գործերի նախարարության տարածած հաղորդագրության մեջ, ինչպես նաև Ադրբեջանի պաշտոնական այլ հաղորդագրություններում, շարունակում է շրջանառվել Լեռնային Ղարաբաղում ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների առկայության մասին կեղծ պնդումը:
«Պաշտպանության նախարարությունը ևս մեկ անգամ հայտարարում է, որ ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումներ Լեռնային Ղարաբաղում չկան»,- ասված է հաղորդագրությունում։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել