
Մեկնարկել է Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց հաշվառման և նույնականացման գործընթացը
ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը ս/թ. սեպտեմբերի 24-ից Կոռնիձոր համայնքի մոտակայքում գտնվող կետում իրականացնում է Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց նույնականացում և հաշվառում, ինչպես նաև կարիքների նախնական գնահատումը՝ պատկան գերատեսչություններին այդ տեղեկատվությունը ըստ անհրաժեշ տության փոխանցելու նպատակով։
«Ծառայությունն այս գործընթացում համագործակցում է պետական այլ գերատեսչությունների, ինչպես նաև միջազգային և հասարակական կազմակերպությունների հետ։ Նշված գործընթացի կազմակերպման նպատակով բոլոր նախապատրաստական անհրաժեշտ աշխատանքներն իրականացվել են պատշաճ կերպով»,- նշված է հաղորդագրությունում։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել