Հայտնաբերվել է կորածի դին
Հունիսի 26-ին` ժամը 10.20-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Լեռնանիստ գյուղի դաշտերում կորել է Հրազդանի Երևանյան խճուղու 2-րդ նրբանցքի թիվ 131 տան բնակիչ` 1950 թ. ծնված Ռաֆիկ Գյուրջյանը, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել Հրազդանի հրշեջ-փրկարարական ջոկատի 10 հրշեջ-փրկարար, որոնք ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ իրականացրել են որոնողական աշխատանքներ:
Երեկոյան որոնողական աշխատանքները դադարեցվել են ու շարունակվել առավոտյան: Որոնումներին մասնակցել է նաև ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության 10 աշխատակից:
Հունիսի 27-ին` ժամը 16.40-ի սահմաններում, Լեռնանիստ գյուղին հարակից արոտավայրում իրավապահ մարմինների աշխատակիցները հայտնաբերել են կորածի մարմինը: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԻՆ-ն:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել