HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Արցախում 715 խաղաղ բնակիչ շարունակում է մնալ ռուսական խաղաղապահ զորակազմի ենթակայության տակ

Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի ենթակայության տակ շարունակում է մնալ 715 խաղաղ բնակիչ, այդ թվում` 402 երեխա։ Այդ մասին իր ամենօրյա տեղեկագրում հայտարարել է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։ Վերջինիս փոխանցմամբ՝ կազմակերպվել է նրանց տեղավորումը, սննդով ապահովումն ու բուժօգնության տրամադրումը։

Ռուսական կողմը նշում է, որ խաղաղապահ զորակազմն ապահովել է Արցախի խաղաղ բնակչության համար հումանիտար բեռների տեղափոխումը՝ ընդհանուր առմամբ 125 տոննա պարեն ու 65 տոննա վառելիք։

Տեղեկագրում նաև նշվում է, որ ի կատարումն ռազմական գործողությունների դադարեցման մասին ձեռք բերված պայմանավորվածությունների՝ Ղարաբաղի «զինված կազմավորումները», ռուս խաղաղապահների հսկողության տակ, շարունակել են զենքի և ռազմական տեխնիկայի հանձնումը։ Ըստ ՌԴ ՊՆ-ի, սեպտեմբերի 24-ի դրությամբ, հանձնվել է 6 միավոր զրահատեխնիկա, ավելի քան 1200 միավոր հրաձգային զենք, հակատանկային միջոցներ ու շարժական զենիթահրթիռային համալիր, շուրջ 130 հազար զինամթերք։

«Հրադադարի ռեժիմի խախտման դեպք չի արձանագրվել է»,- հավելել է ՌԴ ՊՆ-ն։

Լուսանկարը՝ Irakli Gedenidze/Reuters

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter