Գտել են միայնակ ու անօգնական
Հունիսի 27-ին` ժամը 10.27-ին, ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզում` Կապանի Ձորք թաղամասի թիվ 10 շենքի 26-րդ բնակարանի բնակիչն ընկել է բնակարանում, չի կարողանում տեղաշարժվել և նրան օգնություն ցույց տալու համար անհրաժեշտ է դուռը բացել:
Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական ջոկատը:
Բացելով նշված բնակարանի դուռը` փրկարարները հայտնաբերել են 1953 թ. ծնված Արուս Դավթյանին` անօգնական վիճակում:
ՀՀ ԱԻՆ-ն հայտնում է, որ դեպքի վայրում է գտնվել շտապօգնության մեկ բրիգադ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել