
ՄԻՊ-ի աշխատակազմի ներկայացուցիչները այցելել են բողոքի ակցիաների ժամանակ կալանավորված անձանց
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչներն այսօր՝ սեպտեմբերի 24-ին, ԱՆ «Աբովյան» և «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկներ չհայտարարված այցի ընթացքում հանդիպել են Երևան քաղաքի տարբեր հատվածներում բողոքի ակցիաների ժամանակ կալանավորված անձանց, այդ թվում՝ երկու անչափահասի հետ:
«Տեղի են ունեցել առանձնազրույցներ, ուսումնասիրվել են նրանց իրավունքների ապահովման վիճակը, անհրաժեշտ փաստաթղթերն ու պահման պայմանները:
ՄԻՊ ներկայացուցիչներն այցերի արդյունքում արձանագրված խնդիրները քննարկել են իրավասու պետական մարմինների ներկայացուցիչների հետ: Պայմանավորվածություն է ձեռք բերվել խնդիրներին օպերատիվ լուծումներ տալու վերաբերյալ»,- նշվում է հաղորդագրության մեջ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել