
Անահիտ Ավանեսյանը տեսակցել է Արցախից Հայաստան տեղափոխված 13-ամյա տղային. նրա վիճակը կայուն ծանր է
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը քիչ առաջ տեսակցել է Լեռնային Ղարաբաղից այսօր Երևան տեղափոխված 13-ամյա տղային։
«Նա անցնում է հետազոտություններ, տրամադրվում է անհրաժեշտ բուժօգնություն։
Առողջական վիճակն այս պահին կայուն ծանր է. կյանքին վտանգ չի սպառնում»,- նշվում է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ այսօր` սեպտեմբերի 24-ին, Արցախից Հայաստան էին տեղափոխվել ծանր և ծայրահեղ ծանր վիրավորում ստացած 23 քաղաքացիներ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել